Թուրքական Մամուլ

06.12.2021

1743689
Թուրքական Մամուլ

Հյուրրիյեթ«ԷրդողանԹուրք կանայք շատ իրավունքները Եվրոպայից առաջ են ձեռք բերել»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսաուղերձ է հրապարակել կանանց ընտրելու եւ ընտրվելու իրավունք տալու 87-ամյակի կապակցությամբ։ Էրդողանն իր ուղերձում ընդգծել է, որ թուրք կանայք շատ իրավունքները Եվրոպայից առաջ են ձեռք բերել։

Սթար«ՄԱԿ-իցՍտամբուլիվերաբերյալորոշում»

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) որոշել է գլոբալ ստորաբաժանումները Ժնևից տեղափոխել Ստամբուլ։ Նախ, «Մարդասիրական համակարգման գրասենյակը» տեղափոխվում է Թուրքիա։ Մարդասիրական համակարգման գրասենյակի հետ մեկտեղ ջանքեր են գործադրվում, որպեսզի ՄԱԿ-ի եւս 8 կարեւոր գործակալություններ գրասենյակներ բացեն Ստամբուլում: Արտաքին գործերի փոխնախարար Յավուզ Սելիմ Քիրանն ասեց. «Մարդասիրական համակարգման գրասենյակի ժամանումը կարեւոր քայլ կլինի Ստամբուլը ՄԱԿ-ի կենտրոնակայանի վերածելու մեր նպատակին հասնելու համար»:

Հաբերթուրք«25 տարվա ընդմիջումից հետո Լիբիայից Իզմիր է ժամանել առաջին զբոսանավը»

25 տարվա ընդմիջումից հետո Թուրքիայի եւ Լիբիայի միջեւ մեկնարկած մարդատար նավի առաջին նավը հասել է Իզմիր եւ խարսխվել Ալսանջակ նավահանգստում։ Շաբաթը մեկ անգամ իրականացվող նավարկություններից առաջինում Իզմիր է ժամանել 112 ուղեւոր։



Այս թեմայով լուրեր