Թուրքական Մամուլ

22․11․2021

1736899
Թուրքական Մամուլ

Սթար․ «Թուրքիան արձագանքեց Դենդիասին»

Արտաքին գործերի նախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը արձագանքել է Թուրքիայի վերաբերյալ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հայտարարությանը։ Բիլգիչն ասեց. «Հունաստանը, որը չի կարողանում մարսել այն առանցքային դերը, որ Թուրքիան խաղում է իր տարածաշրջանում եւ իր անմիջական շրջակայքում խաղաղության եւ կայունության ապահովման գործում, փորձում է բոլոր հարցերում մրցակցել Թուրքիայի հետ, համագործակցության փոխարեն նախընտրում է լարվածություն եւ փորձում է արհեստական ​​դաշինքներ ստեղծել ընդդեմ Թուրքիա»։

Հաբեր Թուրք․ «Լիբիայում 2 տարի կալանավորված Թուրքիայի 7 քաղաքացիները վերադարձել են Թուրքիա»

Արևելյան Լիբիայում անհիմն մեղադրանքներով շուրջ 2 տարի կալանավորված Թուրքիայի 7 քաղաքացիներ Ազգային հետախուզական կազմակերպության՝ Կատարի հետախուզական գործակալության հետ համատեղ աշխատանքի արդյունքում հետ են բերվել Թուրքիա։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տուն վերադառնալուց հետո հեռախոսով զրուցել է քաղաքացիների հետ եւ նրանց բարեմաղթանքները փոխանցել։

Սաբահ․ «Թուրք ճարտարագետներն են մշակել, աշխարհում չկա օրինակը»

Թուրքիան օրինակ է ծառայում աշխարհին պաշտպանական արդյունաբերության ոլորտում, հատկապես՝ Անօդաչու թռչող սարք եւ Զինված անօդաչու թռչող սարք տեխնոլոգիաներով։ Անօդաչու թռչող սարքերի փորձարկման համար Թուրքիայի մշակած համակարգը ներկայումս թիվ մեկն է աշխարհում։ Հարավային Կորեան ցանկանում է ԱՄՆ-ից գնված անօդաչու թռչող սարքերի փորձարկումներն անել Թուրքիայում։



Այս թեմայով լուրեր