Թուրքական Մամուլ

27․10․2021

1725657
Թուրքական Մամուլ

Սթար«Պատմականօր՝Ղարաբաղում»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Ֆուզուլիի միջազգային օդանավակայանի բացման արարողությանը, որը Ղարաբաղի դարպասն է դեպի աշխարհ։ Էրդողանը դարձավ Ֆուզուլիի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարած առաջին առաջնորդը։

Յենի Շաֆակ«Նախագահ Էրդողանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պայմանի մասին հայտարարել է Ղարաբաղում

Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հանդես է գալիս տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու օգտին եւ ասեց․ «Մենք մեր բոլոր միջոցներով կշարունակենք աջակցել եղբայրական Ադրբեջանին»։ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է անկեղծ կամք դրսևորի Ադրբեջանի հետ իր խնդիրները լուծելու համար, եւ այս դեպքում Թուրքիայի և Հայաստանի կարգավորման համար որեւէ խոչընդոտ չի լինի։

Հաբերթուրք«Թուրքիայիխորհրդարանումընդունվեց Իրաք-Սիրիա օրինագիծը»

Թուրքիայի Հանրապետության նախագահին տրված լիազորությունները 2 տարով երկարաձգելու վերաբերյալ՝ անհրաժեշտության դեպքում թուրքական զինված ուժերը Իրաք եւ Սիրիա անդրսահմանային գործողությունների եւ միջամտության նպատակով ուղարկելու համար, ընդունվել է Թուրքիայի Խորհրդարանում։



Այս թեմայով լուրեր