Թուրքական Մամուլ

13․10․2021

1718962
Թուրքական Մամուլ

Հաբեր Թուրք«Նախագահ Էրդողանի հայտարարությունները Մեծ քսանյակի ղեկավարների արտահերթ գագաթնաժողովում»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ելույթ է ունեցել Աֆղանստանի հարցով Մեծ քսանյակի առաջնորդների արտահերթ գագաթնաժողովում: Նախագահ Էրդողանը ասեց․ «Միջազգային հանրությունը չունի շքեղություն ՝ երես թեքել Աֆղանստանի ժողովրդից եւ թողնել այս երկիրը իր ճակատագրին: Մենք պետք է բաց պահենք երկխոսության ուղիները Աֆղանստանում եւ թալիբներին ուղղորդենք ներառական վարչակազմի ստեղծման»։

Յենի Շաֆակ«Աֆղանստանիվերաբերյալհայտարարություն՝ ԱԳՆ Մեւլութ Չավուշօղլույից»

Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարություններ է արել Աֆղանստանում վերջին իրավիճակի մասին, որը գտնվում էր թալիբների վերահսկողության ներքո: Հայտնելով, որ իրենք ուշադիր հետեւում են երկրում տեղի ունեցող զարգացումներին, Չավուշօղլուն ասեց․ «Պլանավորում ենք որոշ արտգործնախարարների հետ մեկնել Քաբուլ»։

Հյուրրիյեթ«ԹուրքիայիխորհրդարանիՆախագահ Շենթոփից թե շնորհակալական, եւ թե շնորհավորական նամակ»

Թուրքիայի Խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփը նամակ ուղարկեց Իսպանիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մերիտսել Բատետին եւ Իսպանիայի Սենատի նախագահ Անդեր Գիլ Գարսիային: Իր նամակում Շենթոփը շնորհակալություն հայտնեց իրեն եւ իր պատվիրակությանը `2021 թվականի սեպտեմբերի 19-21-ը Իսպանիա կատարած այցի ընթացքում ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար:



Այս թեմայով լուրեր