Թուրքական Մամուլ

08․10․2021

1716797
Թուրքական Մամուլ

Հաբեր Թուրք«ԹուրքիանկշտամբեցԻսրայելին»

Արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտեց Իսրայելի դատարանի ՝ հրեաներին «հանգիստ» աղոթք անելու թույլտվությունը ՝ օկուպացված Արեւելյան Երուսաղեմի Հին քաղաքի Ալ Աքսա մզկիթում: Հայտարարությանը ասվեց․ «Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը կտրականապես դեմ լինել այս սխալ, անօրինական եւ վտանգավոր որոշմանը եւ Մասիջ Ալ-Աքսայի դեմ ուղղված բոլոր սադրանքներին»։

Հյուրրիյեթ«Մեծ Բրիդանիան «Հանել է Թուրքիայում BionTech պատվաստանյութ ունեցողներին տնային կարանտինում պահելու որոշումը»

Ըսդ այդմ Մեծ Բրիտանիայի կողմից հաստատված Covid-19 պատվաստանյութերը Թուրքիայում կատարողներ նույնպես կազատվեն 10-օրյա տնային կարանտինից։ Ամբողջական պատվաստված համարվելու համար Մեծ Բրիտանիա մեկնելուց առնվազն 14 օր առաջ պետք է կատարված լինի Oxford/AstraZeneca, Pfizer-BioNTech, Moderna եւ Janssen պատվաստանյութերից յուրաքանչյուրի կրկնակի դոզան:

Յենի Շաֆակ«Երրորդ դոզայի թույլտվությունը տրվել է Turkovac- ին »

Թուրքիայի դեղամիջոցների եւ բժշկական սարքավորումների գործակալությունը հաստատել է Turkovac տեղական արտադրությամբ պատվաստանյութի օգտագործումը որպես խթանող դոզա (հիշեցնող պատվաստանյութ): Sinovac պատվաստանյութի 2 չափաբաժին ընդունողներ, երեկ սկսեցին Turkovac- ը ներարկել որպես երրորդ դեղաչափ: 3-րդ դոզայի ընդունումը զուգահեռ կլինի ընթացիկ Փուլ -3 ուսումնասիրության հետ:



Այս թեմայով լուրեր