Թուրքական Մամուլ

30․09․2021

1712799
Թուրքական Մամուլ

Յենի Շաֆակ«ԷրդողանՍիրիայումխաղաղությունըկախվածէԹուրքիային եւ Ռուսաստանին»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնահանդիպման ժամանակ քննադատական ​​հարցեր էին դրված սեղանին:Հատկապես Սիրիայի զարգացումների քննարկված հանդիպման նախաշեմին հայտարարություն կատարող Նախագահ Էրդողանը ասեց․ «Սիրիայի հետ կապված մեր համատեղ քայլերը մեծ նշանակություն ունեն: Այնտեղ խաղաղությունը կախված է նաեւ Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերություններից»։

Հաբեր Թուրք «Էրդողանը  New York Times-ին բացատրեց թե ինչու է գնել S-400-ներին»

Ամերիկյան New York Times-ի հետ զրույցում նախագահ Էրդողանը մերժեց այն քննադատությունը, թե Թուրքիայի Ռուսաստանից S -400 ՀՕՊ համակարգերի գնումը վնասում է ՆԱՏՕ-ի դաշինքին: Էրդողանը ասեց․  «Եթե ամերիկացիները Թուրքիային վաճառեին Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգը, մենք ստիպված չէինք լինի գնել S -400- ները»։

Վաթան«ԹուրքիայիեւՈւկրաինայիմիջեւպատմականհամաձայնություն»

Ուկրաինայի պաշտպանության նախարարության և «Բայկար» ընկերության միջև ստորագրվեց արձանագրություն ՝ համատեղ անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) տեխնիկական սպասարկման եւ ուսումնական կենտրոնի կառուցման վերաբերյալ։ Պայմանագրի համաձայն ՝ Բայկարը Ուկրաինայի բանակին պատկանող Վասիլկովի շրջանում անօդաչու թռչող սարքերի պահպանման, արդիականացման եւ ուսումնական կենտրոն է կառուցելու: Ուկրաինայի զինված ուժերը Թուրքիայից գնել էին 7 TB2 անօդաչու թռչող սարք:



Այս թեմայով լուրեր