Թուրքական Մամուլ

01.09.2021

1700899
Թուրքական Մամուլ

Հյուրրիյեթ․ «Էրդողանից ԱԹՍ, SİHA եւ Akıncı-ին շեշդատրում»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած արարողությանը կատարած իր ելույթում հայտարարեց, որ այժմ ունենք անօդաչու թռչող սարքեր, SİHA եւ AKINCI ու շարունակել է հետեւյալ կերպ․ «Այլեւս մուրացկան չենք ուրիշի դռան առաջ, ընդհակառակը, հիմա բոլորը մեզանից են պահանջում: Ադրբեջան հասանք մեր SİHA- ներով, Լիբիա հասանք մեր SİHA- ներով: Այսուհետ մենք ոչ մեկի դռանը մուրացկան չենք լինի»:

Սաբահ․ «Հերթի մեջ մտավ եւս մի երկիր»

Ադրբեջան, Քաթար, Ուկրաինա, Թունիս եւ ՆԱՏՕ -ի երկիր Լեհաստանից հետո, Իրաքը նույնպես հավակնում է թուրքական SİHA- ներին: Իրաքի պաշտպանության նախարար Ջումա Ինադը հայտնեց, որ ցանկանում են գնել TB2, T129 ATAK ուղղաթիռներ եւ առաջադեմ սպառազինություն:

Սթար․ «Հիանալի նորություն հայտնագործության մեջ, որը վերջ կդնի Թուրքիայի արտաքին կախվածությանը»

Թուրքական նավթային կորպորացիայի (TPAO) սոցիալական ցանցերի հաշվին տարածված գրառմանը ասվեց․ «Մենք հաջողությամբ ավարտեցինք Սաքարիայի գազի հանքավայրի Türkali-2 հայտնաբերման հորատանցքում ջրհորի հոսքի փորձարկումը 2-րդ ջրամբարի մակարդակով»:

 



Այս թեմայով լուրեր