Թուրքական Մամուլ

23.08.2021

1695682
Թուրքական Մամուլ

Յենի Շաֆակ․ «Նախագահ Էրդողանի կոչը եվրոպական առաջնորդներին ՝ քայլ արե՛ք»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եվրոպական առաջնորդներին կոչ է արել քայլեր ձեռնարկել նախքան աֆղանական անկանոն միգրացիայի ճգնաժամի վերածվելը: Եվրոպական միության (ԵՄ) խորհրդի նախագահ Միշելի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ միգրացիայի նոր ալիքն անխուսափելի է, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն Աֆղանստանում եւ Իրանում: Էրդողանն ընդգծեց, որ մինչ խնդիրը ճգնաժամի վերածվի, բոլորը, հատկապես եվրոպական երկրները, պետք է անկեղծորեն պատասխանատվություն ստանձնեն:

Հյուրրիյեթ․ «Թուրքիան հերքեց՝ «Ապաստանի կենտրոնների» լուրերը»

Արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ` կապված բրիտանական ԶԼՄ -ների այն լուրերի հետ, թե« պատրաստվում է Թուրքիայում աֆղան փախստականների համար ապաստանի դիմումի կենտրոն հիմնել»: Հայտարարության մեջ նշվում էր, որ տվյալ լուրը չի արտացոլում ճշմարտությունը:

Սթար․ «Bayraktar TB2 զինված անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) լավագույնն է աշխարհում»

Անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող Baykar ընկերության տեխնիկական մենեջեր Սելչուկ Բայրաքթարը հայտարարել է, որ Թուրքիան անօդաչու թռչող սարքերի առաջամարտիկն է: Ընդգծելով, որ իրենք զինված անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) են վաճառում ավիացիայի առաջատար երկրներին, Սելչուկ Բայրաքթարը ասաց. «Bayraktar TB2- ը լավագույնն է աշխարհում»:

 



Այս թեմայով լուրեր