Թուրքական Մամուլ

25․06․2021

1664634
Թուրքական Մամուլ

Հյուրրիյեթ․ «ՄԱԿ-ից Թուրքիայի կոչ»

ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության տնօրեն Անտոնիո Վիտորինոն կոչ է արել «ավելի համերաշխություն և պատասխանատվություն կիսել» այնպիսի երկրների համար, ինչպիսին Թուրքիան է, որն ամենաշատն է ապաստան հայցողներ ընդունում:

Սաբահ․ «Թուրքիայից Լիբիա սկսվեցին կանոնավոր լաստանավային նավարկումներ»

Karanfil Group ընկերություններից մեկը լինող`KRN Lines- ը, առեւտրի ծավալը մեծացնելու նպատակով մինջ այսօր միայն փորձնական նպատակներով կատարված նավարկումները սկսել է կանոնավոր իրականացնել։

Յենի Շաֆակ․ «Երկու երկրներից մոտ 8 միլիոն զբոսաշրջիկ է այցելելու»

Ռուսաստանից սահմանափակումների վերացումով սկսող զբոսաշրջության հոսքը տուրիզմի ոլորտում ուրախություն է առաջացրել։ Օդային երթեւեկությունը ավելացել է 45 տոկոսով իսկ հյուրանոցների ամրագրում տեղի ունեցավ աճ: Ակնկալվում է, որ այս տարվա վերջին Ռուսաստանից այցելուների ընդհանուր թիվը կլինի 4-4,5 միլիոն մարդ, իսկ Գերմանիայից այցելուների ընդհանուր թիվը` 2,5-ից 3 միլիոն:



Այս թեմայով լուրեր