Թուրքական Մամուլ

22․06․2021

1662733
Թուրքական Մամուլ

Սաբահ․ «Էրդողանը հայտարարեց կառավարության նիստի որոշումները »

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երեկ կառավարության նիստից հետո արած հայտարարության մեջ, հայտարարել է, որ հուլիսի 1-ից իրենք ամբողջությամբ վերացրել են պարետային ժամերը Թուրքիայում: «Covid -19» պատվաստումների ծրագրի վերաբերյալ Էրդողանն ասաց. «Մենք այն երկիրն ենք, որն աշխարհում ամենաշատ պատվաստումներն է կատարել վերջին շաբաթվա իր բնակչության համեմատ»:

Հյուրրիյեթ․ «Գերմանիայից Թուրքիայի հայտարարություն»

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը պահանջեց թարմացնել Եվրամիության (ԵՄ) եւ Թուրքիայի միջեւ միգրացիոն համաձայնագիրը: Մաասը Welt օրաթերթին կատարած հարձազրույցում ասեց․ «Չնայած Թուրքիայի կառավարության հետ ունեցած բոլոր դժվարություններին, պետք է խոստովանել, որ այս երկիրը մեզ համար վերցրել է միգրացիոն աննշան բեռը»։

Սթար․ «Թուրքիայի հետ պատրաստ ենք համագործակցության»

Ուկրաինայի պետական ​​տիեզերական գործակալության նախագահ Վոլոդիմիր Թաֆթայը հայտարարել է, որ իրենք կարող են Թուրքիայի հետ համատեղ բազմաթիվ նախագծեր իրականացնել ինչպես տիեզերական, այնպես էլ պաշտպանական արդյունաբերության ոլորտում: Թաֆթայը հայտարարել է, որ Թուրքիան առաջնային գործընկեր է Ուկրաինայի համար, համագործակցության համախմբմամբ Ուկրաինան եւ Թուրքիան կարող են տիեզերական հրթիռներ կամ արբանյակներ ուղարկել:

 



Այս թեմայով լուրեր