Թուրքական Մամուլ

03.05.2021

1632969
Թուրքական Մամուլ

Հաբեր Թուրք. «Նախարար Աքարն ու հրամանատարները սահմանում են»

Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երեկ գլխավոր շտաբի պետ գեներալ Գյուլերի եւ ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Դյունդարի հետ զննել է Իրաքի հյուսիսում գտնվող բազայի տարածքը: Նախարար Աքարը ասեց. «Ճանկ-Կայծակ եւ Ճանկ-Որոտ գործողությունները շարունակվում են հաջողությամբ: Մտել են ահաբեկիչների գարանձավներին: Վճրական ենք վերացնել ահաբեկությունը: Շուտով այստեղ խաղաղություն եւ համերաշխություն ենք ստեղծելու»:

Հյուրրիյեթ. « Պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց՝ Վնասազերծվել են Աթաք ուղղաթիռով»

Պաշտպանության Նախարարությունը տեղեկացրել է, որ երեկ Ճանկ-Կայծակ գործողության տարածքում հայտնաբերված ահաբեկչական կազմակերպություն ՊԿԿ-ի անդամ 2 ահաբեկիչ վնասազերծվել է Աթաք ուղղաթիռով:

Յենի Շաֆակ. «Թուրքական ռազմանավ «TCG Gaziantep»ը Լիբիայի տարածքային ջրերում 123 փախստականի կյանքն է փրկել»

Լիբիայի տարածքային ջրերում օգնություն պահանջող 123 անկանոն փախստական փրկվել է՝ Թուրքիայի զինյալ ուժերին պատկանող «TCG Gaziantep»ի ներդրմամբ եւ Լիբիայի առափնյա պաշտպանության ջոկատների միջամտությամբ:

 



Այս թեմայով լուրեր