Թուրքական Մամուլ

29.04.2021

1630646
Թուրքական Մամուլ

Սթար. «Ալիեւից Թուրքիայի շեշտում»

Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւը ԱՄՆ-ի ԱԳՆ Անթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույց է ունեցել: Ալիեւը հեռախոսազրույցում ԱՄՆ-ի Նախագահ Ջո Բայդենի 1915-ի իրադարձությունները «ցեղասպանություն» գնահատելուն շեշտելով ասեց. «Թուրքիան Ադրբեջանի բարեկամ եւ դաշնակիցն է: Հետպատերազմյան շրջանում մեր տարածաշրջանում մեծ դեր է խաղում: ԱՄՆ-ի Նախագահի այս հայտարարությունը Ադրբեջանի իշխանության եւ հասարակության կողմից անհանգստությամբ է ընդունվել»:

Հաբեր Թուրք. «Թաթարից Կիպրոսում մշտական լուծման համար առաջարկություն՝ 6 հոդվածով»

Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության Նախագահ Էրսին Թաթարը Կիպրոսում մշտական լուծման համար 6 հոդվածից բաղկացած առաջարկությունը ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Անտոնիո Գուտերեսին է ներկայացրել: Առաջարկությանը ընդգծվեց, որ Կիպրոսի թուրք ժողովրդի էության մեջ գոյություն ունեցող ինքնիշխան հավասարության եւ միջազգային հավասար կարգավիճակի ճանաչումը ճանապարհ կհարթեցնի արդյունքների վրա հիմնված բանակցությունների որոշակի ժամանակահատվածի իրատեսական եւ կայուն լուծման:

Յենի Շաֆակ. «Տեղական պատվաստանյութը վերջին փուլում ՝ նախքան համատարած օգտագործումը»

Առողջապահության Նախարար Ֆահրեթթին Քոջան նոր կորոնավիրուսի դեմ կիրառված տեղական պատվաստանյութի աշխատանոների մասին տեղեկություն է տվել: Առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ Տեղական պատվաստանյութերի աշխատանքներում հասել են վերջին փուլ ու շարունակեց. «Հաջորդ մի քանի օրվա ընթացքում 3-րդ փուլի փորձնական աշխատանքներն է սկսելու: Սա վերջին փուլն է մինչ համատարած օգտագործումը»:

 



Այս թեմայով լուրեր