Թուրքական Մամուլ

05.03.2021

1595734
Թուրքական Մամուլ

Սաբահ. «Վշտալի լուր Բիթլիսից»

Պաշտպանության Նախարարությունը հայտարարեց, երեկ Բինգյոլից Թաթվան մեկնելու համար թռիչք կատարող ցամաքային ուժերի Կուգար տիպի ուղղաթիռը, կործանվել է: Նահատակվել է ուղղաթիռում գտնվող 11 զինվոր, վիրավորվել է 2-ը: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրադարձության վերաբերյալ Պաշտպանության նախարար Հուլուսի Ակարից տեղեկություն է ստացել Էրդողանը նահատակներին Աստուծուց ողորմություն, ընտանիքներին եւ Թուրքիայի զինյալ ուժերին ցավակցություն, վիրավորյալներին արագ ապաքինում է մաղթել:

Հաբեր Թուրք. «Նախագահ Էրդողանից հայտարարություն»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ Տնտեսական համագործակցության կազմակերպության 14-րդ ղեկավարների գագաթնաժողովում կատարած ելույթում նշել է, որ գլոբալ աղետի վերածված նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը կարելի է հզոր աջակցության միջոցով հաղթահարել: Էրդողանը նաեւ նշել է, որ Իրան կատարված միակողմանի պատժամիջոցների չողարկումը նպաստելու է տարածաշրջանի խաղաղությանը:

Սթար. «Փոշին վերածում են զրահի. Թուրքիան դարձավ սակավաթիվ երկրներից մեկը»

Թուրքական պաշտպանական արդյունաբերության «Nurol Teknoloji» ընկերությունը փոշին վերածում է ազգային զրահատեխնիկայի: Զարգացած գործընթացով արտադրված բորի կարբիդային կերամիկայի շնորհիվ Թուրքիայի անունը գրանցել է այս ոլորտում սակավաթիվ երկրների ցանկին: Տեխնիկական կերամիկան, որը նույնպես օգտագործվում է զրահատեխնիկայի լուծույթներում, կարող է օգտագործվել կոմպոզիտային գործվածքների հետ `պաշտպանելու ավելի բարձր մակարդակ ունեցող թեթեւ զրահապատ կառույցներ ստանալու համար:

 



Այս թեմայով լուրեր