Թուրքական Մամուլ

04.03.2021

1594921
Թուրքական Մամուլ

Հաբեր Թուրք. «Չավուշօղլու. Եգիպտոսի հետ կարող ենք բանակցել ծովային իրավասությունները»

Արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն նշել է, որ Արեւելյան Միջերկրականում ծովային իրավասությունները կարող են քննարկել Եգիպտոսի հետ: Նախարար Չավուշօղլուն ասաց. «Ապագայում կարող ենք իրարու միջեւ համաձայնագիր ստորագրել»:

Վաթան. «Ֆուաթ Օկտայ. Այս շաբաթ եւս 20 հազար կորոնավիրուսի պատվաստանյութ ուղարկում ենք ՀԿԹՀ»

Նախագահի տեղակալ Ֆուաթ Օկտայը Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության Վարչապետ Էրսան Սաների հետ երեկ մայրաքաղաք Անկարայում կազմակերպած մամլո ասուլիսում ասեց. «Այս շաբաթ 20 հազար կորոնավիրուսի պատվաստանյութը ուղարկում ենք ՀԿԹՀ: Այսպիսով մեր պատվաստանյութերի նվիրատվության ընթհանուր թիվը հասել է 100 հազարի: Այսպիսով, աշխարհի լավագույն 1-2 երկրների շարքում եք»:

Սթար. «Ահաբեկչական կազմակերպություն ՊԿԿ-ին հանգիստ չկա. վնասազերծվել է 126-ը»

Անվտանգության ուժերը ահաբեկչական կազմակերպություն ՊԿԿ-ՅՊԿ-ի դեմ գործողությունները շարունակում են հաջողությամբ: Ահաբեկչական կազմակերպության հանդեպ 2021 թվականի փետրվար ամսին երկրում եւ արտասահմանում կազմակերպված գործողություններում վնասազերծվել է 126 ահաբեկիչ:



Այս թեմայով լուրեր