Թուրքական Մամուլ

14․01․2021

1563571
Թուրքական Մամուլ

Վաթան. «Նախագահ Էրդողանը հայտարարեց. Օգտագործելու ենք տեղականը»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է ,որ հավատում է թե, Թուրքիայի տեղական եւ ազգային ենթակառույցի ուժը կբարձրացնեն ցանկացված մակարդակի: Էրդողանը երեկ Նախագահական պալատում Ռադիոհեռուստատեսության լրագրողների ասոցիացիան Մեդիա Օսկար 2019 մրցանակաբաշխության ժամանակ, ակնթարթային հաղորդագրությունների փոխանցման ծրագրերի վերաբերյալ ասեց. ««Հուսով եմ, որ մենք կհաստատենք տեղականն ու ազգայինը»:

Սաբահ. «Թուրքիա, Պակիստան եւ Ադրբեջան արտգործնախարարները հանդիպեցին Իսլամաբատում»

ԱԳՆ Մեվլութ Չավուշօղլուն Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում կազմակերպված Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռյակային գագաթնաժողովից հետո կազմակերպված մամլո ասուլիսում ելույթ է ունեցել: Չավուշօղլուն շեշտել է, որ գագաթնաժողովում որոշել են, բազմաթիվ ոլորտներում միասին աշխատել ու ասեց. «Անվտանգություն, կայունություն եւ համերաշխությունը ավելացնելու համար որոշել ենք կարեւոր քայլեր ձեռնարկել»:

Հաբեր Թուրք. «Պուտինից Նախագահ Էրդողանին Ղարաբաղի վերաբերյալ հեռախոսազանգ»

Ռուսաստանի Նախագահ Վլադմիր Պուտինը Մոսկվայում երկուշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւ եւ Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կատարած եռյակային ժողովի վերաբերյալ տեղեկացրեց Նախագահ Էրդողանին: Երկու ղեկավարներ հեռախոսազրույց են կատարել: Հեռախոսազրույցում քննարկել են՝ Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններ զարգացնելու մասին քայլերը ու գնահատել են, Լեռնային Ղարաբաղում զարգացումներն ու հրադադարի վերահսկման վերաբերյալ թուրք-ռուսական համատեղ կենտրոնի վերաբերյալ գնահատումներ են կատարել:

 



Այս թեմայով լուրեր