Արտաքին Մամուլ

Մամուլի տեսություն

867162
Արտաքին Մամուլ

Անգլիական «BBC». «Վերջին 6 տարվա ամենամեծ աճը»

 

Թուրքիայի վիճակագրության հաստատության տվյալների համաձայն Թուրքիայի տնտեսությունը երրորդ քարորդում մեծացել է 11.1 տոկոս։ Հուլիս-սեպտեմբեր ամիսների միջեւ ՀՆԱ համեմատած անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ գրանցել է ռեկորդային աճ։ Այսպիսով ստացեվել է վերջին 6 տարվա ամենաբարձր աճը։

 

Ամերիկյան «CNN». «Չարության կիզակետներին տվել ենք ամենալավ պատասխանը»

 

Նախագահ Էրդողանը մարդու իրավունքների օրում ունենալով ելույթ նշել է հետեւյալը. «Այս տվյալներով Թուրքիան երրորդ քարորդում ամենաարագ մեծացող տնտեսությունն է եղել աշխարհում։ Այս տարի առաջին քարորդում 5.3, իսկ երկրորդում 5.5 տոկոս աճող Թուրքիայի տնտեսությունը երրորդում անցել է երկու քարորդների գումարը։ Այսպիսով չարության կիզակետներին երկրի ներսում եւ արտասահմանում տրվել է ամենալավ պատասխանը։ Թուրքիան երբեք չի հուսահատել նրան վստահող եւ ներդրում կատարողներին։ Մեզ հետ միասին լինողները շահելու են, իսկ պարտվելու է հակարակորդը»։

 

Ռուսական «Sputnik». «Թուրքական սերիալները արտահանմանը երկրորդն են»

 

Մշակույթի եւ տուրիզմի փոխնախարար Հուսեյին Յայմանը գնահատել է թուրքական սերիալների արտահանման ոլորտում հաջողությունը։ Նա ասաց. «Վերջին ժամանակաշրջանում ունենք փայլուն սերիալներ։ Ես էլ դիտում եմ եւ հպարտանում եմ նրանց հետ։ Աշխարհում ամերիկյան սերիալներից հետո ամենաշատ վաճառվում է թուրքականը։ Որուհետեվ թուրքական սերիալներում գտնվում է Թուրքիայի հեքիաթները։ Այսպիսով թուրքերեն սովորողների թիվը մեծանալուց տարածվում է մշակույթը»։

 

Թուրք-ամերիկյան էջկայքը. «Բեշիկթաշը կհանդիպի Բավարիայի Մյունխենի հետ»

 

Հայտնի է դարձել Բեշիկթաշի Չեմպիոնների լիգայի մրցակիցը։ Շվեյցարիայի Նիոն քաղաքում անցկացվեց վիճակահնություն, ընդ որում թիմերը կհանդիպեն 1/8 եզրափակիչում։ Է խմբի 14 նիշով առաջատար Բեշիկթաշը կհանդիպի Բավարիայի «Մյունխեն»-ի հետ։ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները կանցկացվեն փետրվարի 13-14 եւ 20-21-ին, իսկ պատասխան խաղերը 6-7 եւ 13-14 մարտ-ին։ 

 

 


Պիտակներ: #BBC , #Sputnik , #CNN

Այս թեմայով լուրեր