Արտաքին Մամուլ

Մամուլի տեսություն

847468
Արտաքին Մամուլ

Անգլիական «REUTERS». «Թուրքիա եւ Ռուսաստանը համաձայնվել են Սիրիայի հարցի լուծմանը»

 

Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիա եւ Ռուսաստանը կենտրոնանալու են Սիրիայի հարցի լուծմանը։ Էրդողանը նշյալ բացատրությունը կատարել է Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմր Պուտինի հետ մամլո ասուլիս կազմակերպելուց։ Իսկ Պուտինի համաձայն Թուրքիա եւ Իրանի համագործակցությամբ Սիրիայում կարելի է ճգնաժամը լուծել եւ դիալոգ կազմելու պայմանները ստեղծել։ Կողմերը բացի Սիրիայի հարցից քննարկել են նաեւ Ակկույու ատոմակայանի կառուցումը, որը կավարտվի 2023թ-ին։

 

Գերմանական «DW». «Ջանիկլի՝ գննել ենք Ս-400 հրթիռները»

 

ՊՆ Նուրետտին Ջանիկլին նշել է Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգի Ռուսաստանից առնելու մասին։ ԱԶ կուսակցության կենտրոնական թաղամերի 6-րդ համաժողովում ելույթ ունեցող Ջանիկլին հակաօդային պաշտպանության մասին նշել է հետեւյալը. «Թուրքիան նշյալ ոլորտի զարգացման համար համագործակցում է EUROSAM–ի հետ»։

 

Իրանի «FARS». «Առեւտրական ծավալը մեծանում է Թուրքիա եւ Իրանի միջեւ»

 

Իրան եւ Թուրքիայի միջեւ առեւտրական ծավալը տարվա առաջին 9 ամսում համեմատած անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ աճել է 14 տոկոս։ Թուրքիայի վիճակագրության հաստատության հրապարակած զեկուցագրում նշվել է երկու երկրների առեւտրական ծավալի վերաբերյալ։ Երկու երկրներ հունվար-սեպտեմբեր ամիսների միջեւ կատարել են 8.1 միլիարդ դոլարանոց առեւտուր, որից 5.8 միլիարդ դոլարը Իրանի արտահաումն է, իսկ 2.3 միլիարդ դոլարը Թուրքիայի։

 

Ռուսական «SPUTNİK». «Վանա լճում հայտնաբերել են 3 հազար տարվա ամրոց»

 

Թուրքիայի ամենամեծ լիճը Վանա լճի գաղտնիքները լուսաբանելու նպատակով շարունակվում են աշխատանքները։ Վանա լճում ուրարտական 3 հազար տարվա ամրոցի ավերակներ են հայտնաբերվել։ Բիթլիս քաղաքի Ադիլջեվազի քաղաքապետ Արիֆ Կարամանը նշել է հետեւյալը. «Վերջապես ջրից դուրս ենք հանելու ուրարտական ամրոցի ավերակները։ Դա 3 հազար տարվա ամրոց է։ Աշխատանքները ունեն մեծ կարեվորություն»։


Պիտակներ: #REUTERS , #DW , #FARS , #SPUTNİK

Այս թեմայով լուրեր