Արտաքին Մամուլ

Մամուլի տեսություն

769090
Արտաքին Մամուլ

Չինական «Xinhua». «Էրդողան՝ Իրաքում պաշտպանեք միասնությունը»

 

Նախագահ Էրդողանի համաձայն անհրաժեշտ է պահպանել Իրաքի հողային ամբողջականությունը եւ արգելել ինքնավար քրդական մասի անկախության հանրաքվեն։ «Բացի անկայունությունից, Իրաքում ամեն մի քայլը սկիզբ է տալու նոր ճգնաժամի»։

 

Ռուսական «Sputnik». «Զեյբեկչի՝ Կատար օգնություն չենք կատարել, այլ արտահանել ենք»

 

Էկոնոմիկայի նախարար Նիհատ Զեյբեկչին նշել է, որ Թուրքիան Կատարին չի օգնել, այլ արտահանել է 20 միլիարդ դոլար արժողությամբ ապրանք։ «Թուրքիան չի օգնում։ Դիմացը ստանալով գումար, արտահանում ենք մեր արտադրությունը։ Մինջեւ հիմա արտահանել ենք 200 ինքնաթիռ ապրանք»։

 

Ռուսական «Sputnik». «Հունական մասի ոչ խորը պահանջները

 

ԱԳՆ Մեվլութ Չավուշօղլուն մասնակցելով Շվեյցարիայի Քանս-Մոնտանա քաղաքում կայացող Կիպրոսի բանակցություններին, ապա գովաբանել է թուրքական կողմի մնայուն վերբերմունքը։ Իսլամական համագործակցության 44-րդ ժողովը մասնակցելու նպատակով Կոդ դ՜Իվուար ժամանող թուրք նախարարը պատասխանել է լրագրողների հարցերը։ Նա ասաց. «Կիպրոսի բանակցություններում ներկայացրել ենք կառուցողական վերաբերմունք։ Հունական մասի պահանջները երբեք չեն ունեցել խորություն»։

 

Հունական «Estia». «ԱՄՆ գովաբանել է Էրդողանին»

 

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հարգել է, հունիսի 15-ին հեղաշրջման փորձ կատարող ահաբեկչական խմբավորում «ՖԵՏՕ»-ի դեմ քայլող թուրք ժողովրդի քաջությունը։ Նա Ստամբուլում ասաց. «Կարեվոր օրերում գտնվում ենք Ստամբուլում։ Մոտավորապես մեկ տարի առաջ թուրք ժողովուրդը դիմադրեց եւ պաշտպանեց ժողովրդավարությանը։ Ես հարգում եմ նրանց քաջությունը եւ հիշատակում եմ հունիս 15-ի զոհերը»։   

 


Պիտակներ: #Xinhua , #Estia , #Sputnik

Այս թեմայով լուրեր