Արտաքին Մամուլ

Մամուլի տեսություն

751811
Արտաքին Մամուլ

Ռուսական. «Sputnik». «Իրաքցիներին կոչ եմ անում վերանայել իրենց որոշումը»

 

Վարչապետի օգնական եւ կառավարական խոսնակ Նուման Կուրթուլմուշը նախարարների կաբինետի ժողովից հետո կազմակերպել է մամլո ասուլիս։ Նա գնահատել է Իրաքի քրդական մասի անկախության հանրաքվեն։ «Մեր հիմանական սկզբունքն է, Իրաքի հողային ամբողջականությունը։ Արդեն քաղաքական առումով կիսված երկրում, հանրաքվե անցկացնելու դեպքում սկսելու է անկայունությունը եւ ունենալու է ծանր հետեւանքներ։ Հյուսիսային Իրաքցի պաշտոնյաներին կոչ եմ անում վերանայել իրենց որոշումը»։

 

Իրանի «FARS». «Թուրքիայի հետ համաձայնվել ենք զինաթափված շրջանների մասին»

 

Իրանի ԱԳՆ խոսնակ Բեհրամ Կասըմին շաբաթական մամլո ասուլիսում տեղեկացրել է, նախարար Զարիֆի Թուրքիա կատարած այցելության վերաբերյալ։ Կողմերը Սիրիայում համաձայնվել են զինաթափված տարածքների մասին։ Երկու երկրներ Սիրիայի հարցում նախաձեռնել են կարեվոր քայլեր։ Կասըմի համաձայն Թուրքիայի հետ հնարավոր է զարգացնել, Սիրիայի հարցի կարգավորման պայմանները։

 

Անգլիական «EL HAYAT». «Թուրքական ռազմանավերը կանցնեն Սուեզի ջրանցքից»

 

Թուրքիա եւ Կատարի միջեւ ստորագրվող համատեղ ռազմական բազայի պայմանագրի շրջականներում թուրքական ռազմանավերը առանց արգելքի կարող են անցնել Սուեզի ջրանցքից։ Եգիպտոսի համաձայն դա միջազգային ճամփորդություն է եւ հնարավոր չէ արգելել։ Դա կարելի է կասեցնել միայն, Եգիպտոսի դեմ պատերազմող երկրների դեպքում։

 

Ֆրանսական «AFP». «Առաջին քարորդում անսպասելի աջ Թուրքիայից»

 

Պաշտոնական վիճակագրական արդյունքների համաձայն թուրքական տնտեսությունը տարվա առաջին քարորդում, համեմատած անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ աճել է 5 տոկոս։ Դա զարմանք է առաջացրել 3.8 տոկոսանոց աճ սպասող շուկաներին։ Թուրք մասնագետների համաձայն անսպասելի աճի հիմնական պատճառն է 10.6 տոկոս մեծացող արտահանումը։   

 

 


Պիտակներ: #Sputnik , #FARS , #AFP

Այս թեմայով լուրեր