Սատուրնի արբանյակ Միմասը կարող է ունենալ ընդարձակ ստորգետնյա օվկիանոս

Սատուրնի արբանյակ Միմասը կարող է ունենալ հսկայական օվկիանոս իր սառցե արտաքին մակերեսի տակ:

2099688
Սատուրնի արբանյակ Միմասը կարող է ունենալ ընդարձակ ստորգետնյա օվկիանոս

Ֆրանսիայի, Չինաստանի և Մեծ Բրիտանիայի հետազոտողները քննարկել են Միացյալ Նահանգների ավիացիոն և տիեզերական գործակալության (NASA) «Cassini–Huygens» տիեզերանավի դիտարկումները, որոնք ուսումնասիրել են մոլորակը և նրա արբանյակները ավելի քան 10 տարի, նախքան 2017 թվականին այրվելը Սատուրնի մթնոլորտում:

Հետազոտողները, ովքեր նաև վերլուծել են Սատուրնի արբանյակի Միմասի ուղեծրի և պտույտի փոփոխությունները, նշել են, որ Միմասի սառած մակերևույթից 20-30 կիլոմետր խորության վրա կարող է լինել մեծ և երիտասարդ օվկիանոս:

Հետազոտության հեղինակներից Վալերի Լեյնին հայտարարել է, որ ամենակարեւոր բացահայտումը Միմասում օվկիանոսի առկայության հնարավորությունն է, որը երբեք չէին սպասում, որ հեղուկ ջուր կունենա։

Լեյնին ասեց․ «Միմասը, կարծես, պոտենցիալ բնակելի վայր է: Այնուամենայնիվ, մենք չգիտենք, թե որքան ժամանակ կպահանջվի կյանքի առաջացման համար»

Հետազոտության մանրամասները հրապարակվել են «Nature» ամսագրում։



Այս թեմայով լուրեր