Թուրքիան եւ Ադրբեջանը համատեղ ֆիլմեր կարտադրեն

Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել է, որ իրենք ցանկանում են օգտվել թուրքական փորձից կինոարդյունաբերության մեջ, եւ որ նախատեսում են նոր տարում Թուրքիայի հետ համատեղ ֆիլմեր նկարահանել։

1753767
Թուրքիան եւ Ադրբեջանը համատեղ ֆիլմեր կարտադրեն

Քերիմովը իր տարեվերջյան գնահատման հանդիպմանը գնահատեց այլ երկրների հետ Ադրբեջանի մշակութային հարաբերությունները եւ նշեց, որ նրանք շատ լավ հարաբերություններ ունեն եղբայր երկիր Թուրքիայի հետ։

Նախարար Քերիմովը, հիշեցնելով, որ պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին արտասահմանյան այցն է կատարել Թուրքիա ասեց.

«Շատ հարցեր ենք քննարկել, մեծ տարածք ենք հատկացրել նաև կինոյի ոլորտին, նախատեսում ենք համատեղ կինոարտադրություն, պետք է հաշվի առնել Թուրքիայի փորձը։

Թուրքիան կարճ ժամանակում մեծ բեկում և հաջողություն է գրանցել կինոյի ոլորտում։ Մենք ցանկանում ենք նրանցից սովորել այս փորձը: Մենք ծրագրում ենք համագործակցություն, ինչպիսին է համատեղ բիզնես անելը և փորձի փոխանակումը: Նոր տարում օրակարգում է Թուրքիայի հետ համատեղ ֆիլմերի արտադրությունը»։



Այս թեմայով լուրեր