Ուղուր Շահին. « BioNTech-ը արդյունավետ է ընդդեմ կորոնավիրուսի նոր տարբերակների»

Գերմանական BioNTech կենսատեխնոլոգիական ընկերության հիմնադիր, պրոֆեսոր Ուղուր Շահինը հայտարարեց, որ իրենց կողմից մշակված պատվաստանյութը նույնպես արդյունավետ է կորոնավիրուսի նոր տեսակի (Covid-19) տարբերակների վրա:

1663730
Ուղուր Շահին. « BioNTech-ը արդյունավետ է ընդդեմ կորոնավիրուսի նոր տարբերակների»

Ընկերության տարեկան ընդհանուր ժողովում գնահատելով BioNTech պատվաստանյութի արդյունավետությունը վիրուսի տարբերակների վրա, Շահինը ասաց.

«Չկա ապացույց, որ անհրաժեշտ է մեր պատվաստանյութը հարմարեցնել առկա տարբերակներին»։

Շահինը նաեւ նշեց, որ ուսումնասիրություններ են կատարում, որ երրորդ դոզան պատվաստելու կարիք լինելու դեպքում դրան պատրաստ լինեն ու հաճախ վերլուծում են պատվաստանյութի արդյունավետությունը նոր տարբերակների վրա:



Այս թեմայով լուրեր