Türksat 5A արբանյակը արձակվել է տիեզերք

Թուրքիայի նոր արբանյակ Türksat 5A-ն Թուրքիայի ժամանակով 05.15-ին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում գտնվող Քեյփ Քանավերալ բազայից հաջողությամբ է արտանետվել:

1559745
Türksat 5A արբանյակը արձակվել է տիեզերք

Թուրքիայի 5-րդ սերունդ արբանյակ Türksat 5A-ն Space X ընկերության պատկանող Falcon 9 հրթիռով է արտանետվել:

Արբանյակի պլանային արձակման ժամանակը Թուրքիայի ժամանակով 04: 28 էր սակայն եղանակային պայմանների պատճառով մոտավորապես մեկ ժամ հետաձգվելով իրականացել է Թուրքիայի ժամանակով 05:15-ին:

Տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարայսմայիլօղլուն Türksat ընկերության մայրաքաղաք Անկարայում Գյոլբաշը տերիտորիայում կազմակերպված ժողովում նշել է, որ հրթիռը սկսել է շարժվել դեպի ուղեծիրը ու ասեց.

«35-րդ րոպեյից հետո մեր Türksat 5A արբանյակից եկել առաջին ազդանշանը: Մեր արբանյակը շարունակում է իր ճանապարհորդությանը: Այս ճանապարհորդությունը կշարունակի 4 ամիս: Հետո կատարելու ենք մեր թեստավորումները եւ արբանյակը սկսելու է գործել»:

Կարաիսմայիլօղլուն նծել է, որ 5A արբանյակից հետո արտանետելու են նաեւ 5B եւ 6A արբանյակները ու ասեց.

«Այժմ արտադրությունները ավարտվող եւ թեստավորումները կատարված մեր Türksat 5B արբանյակն էլ նախատեսում ենք հունիս ամսին արտանետել:»

Կարաիսմաիլօղլուն տեղեկացրել է, որ տեղական եւ ազգային Türksat 6A-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են ու Türksat 6A-ն էլ նախատեսում են՝ 2022 թվականի առաջին ամիսներին արտանետել:

Կարայսմայիլօղլուն նշել է, որ այս զարգացումների շարունակության մեջ կգան մարդկանց տիեզերք ուղարկելու աշխատանքները ՝ ավելացնելով, որ նոր սերունդը շատ հետաքրքրված է այդ հարցերով, եւ դրանք կտեսնեն առաջիկա տարիներին:

Türksat 5A արբանյակը իր մանեւրի երկարատեւ կյանքի շնորհիվ իր հաճախականության  ուղեծրի իրավունքները կապահովի 30 տարի:

Turkat 5A, 31 աստիճանի արեւելյան ուղեծր Թուրքիայում, Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Կենտրոնական Արեւմտյան Աֆրիկայում, Հարավային Աֆրիկայում, Միջերկրական ծովում, Էգեյան ծովում եւ Սեւ ծովն ընդգրկող աշխարհագրության մեջ կապահովի հեռուստատեսային հեռարձակման եւ տվյալների հաղորդման ծառայություններ:

Turkat 5 A -ն, որն ունի ամբողջովին էլեկտրական շարժիչային համակարգ, իր 31 աստիճանի արևելյան ուղեծրի դիրքը հասնելու համար կատարելիք ուղեւորությունը կշարունակվի մոտավորապես 4 ամիս եւ այս տարվա երկրորդ քառյակում սկսելու է աշխատանքի:



Այս թեմայով լուրեր