Մեխիկոյում 20 մարդ խոզի գրիպից է մահացել

Մեքսիկայի մայրաքաղաքում հոկտեմբերից ի վեր «խոզի գրիպից» 20 մարդ է մահացել:

1141121
Մեխիկոյում 20 մարդ խոզի գրիպից է մահացել

Մեքսիկայի մայրաքաղաքում հոկտեմբերից ի վեր «խոզի գրիպից» 20 մարդ է մահացել

Մեխիկոյի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Մեքսիկայի մայրաքաղաքում անցած տարվա հոկտեմբերից ի վեր գրիպի H1N1 վիրուսից 20 մարդ է մահացել:

 

Վիրուսի զոհերը պատվաստված չեն եղել: Այս առնչությամբ քաղաքի առողջապահության նախարար Օլիվիա Արելյանոն կոչ է արել քաղաքացիներին պատվաստվել:

 

Մեքսիկայում գրիպի H1N1 վիրուսն առաջին անգամ գրանցվել է 2009 թ.-ին: Առաջին համաճարակի ընթացքում՝ 2009-2010թթ., «խոզի գրիպը» հազարավոր մարդկանց կյանք է խլել ամբողջ աշխարհում:



Այս թեմայով լուրեր