Ֆիզիկայի Նոբելյան մրցանակաշխություն

Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է բրիտանացի երեք գիտնականի:

582823
Ֆիզիկայի Նոբելյան մրցանակաշխություն

Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է բրիտանացի երեք գիտնականի:

Ֆիզիկայի բնագավառում 2016 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է ԱՄՆ-ում աշխատող բրիտանացի երեք գիտնականի՝ Դեյվիդ Թաուլեսին, Դանկան Հոլդեյնին և Մայքլ Քոսթերլիցին: 

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիային առընթեր Նոբելյան կոմիտեն հայտարարել է, որ պարգևը կհանձնվի «տրանզիտիվության տոպոլոգիական փուլի և մատերիայի տոպոլոգիական փուլի տեսական հայտնագործությունների համար»:

Մրցանակը շնորհում Է Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեﬕան, որը գտնվում Է Ստոկհոլմում: Նրա աշխատանքային մարﬕնը ֆիզիկայի գծով Նոբելյան կոﬕտեն Է, որի անդաﬓերը ակադեﬕայի կողﬕց ընտրվում են երեք տարով:

Աղբյուրը գրում է, որ 1901-2015 թվականների ընթացքում ֆիզիկայի բնագավառում մրցանակը շնորհվել Է 109 անգամ (1916, 1931, 1934, 1940-1942 թվականներին արժանավոր թեկնածուներ չեն գտնվել): 32 անգամ մրցանակը կիսվել Է երկու դափնեկիրների ﬕջև և 30 անգամ՝ երեքի ﬕջև: Դափնեկիրների ﬕջին տարիքը 55-ն Է:

Մինչ այժմ ֆիզիկայի բնագավառում մրցանակի աﬔնաերիտասարդ դափնեկիրը ﬓում Է 25-ամյա անգլիացի Լոուրենս Բրեգը (1915 թվական), իսկ աﬔնատարեցը 88- ամյա աﬔրիկացի Ռեյմոնդ Դևիսը (2002 թվական):



Այս թեմայով լուրեր