Ֆրանսիայում տնային բուժքույրերը պահանջում են բարձրացնել իրենց անփոփոխ աշխատավարձերը

«Տնային բուժքույրերը» բողոքի ցույց են անցկացրել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում՝ պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձերը, որոնք չեն փոխվել 2009 թվականից ի վեր։

2125009
Ֆրանսիայում տնային բուժքույրերը պահանջում են բարձրացնել իրենց անփոփոխ աշխատավարձերը

Սպիտակ վերարկուներով ու անձրեւանոցներով հարյուրավոր ցուցարարներ դրոշներով, կարգախոսներով, երաժշտությամբ ու սուլոցներով երթով շարժվեցին Բաստիլի հրապարակից դեպի Առողջապահության նախարարություն։

Մասնակիցները, որոնք կրում էին «Առողջապահական ծրագիր=Բուժքույրերը զոհաբերվում են», «Վերջ բռնություններին և նվաստացումներին», «Տնային բուժքույրերը մոռացված են, հիվանդները՝ վտանգի տակ» պաստառներով, նախարարությանը փոխանցեցին իրենց աշխատավարձի բարձրացման պահանջները։

Ֆրանսիայում տնային խնամքի մոտ 100 հազար բուժքույր կա։



Այս թեմայով լուրեր