Մոսկվայի համերգասրահներից մեկում զինված հարձակում է տեղի ունեցել՝ կան զոհեր

Նախնական տվյալներով՝ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում համերգասրահի վրա զինված հարձակման հետևանքով 40 մարդ է զոհվել։

2119091
Մոսկվայի համերգասրահներից մեկում զինված հարձակում է տեղի ունեցել՝ կան զոհեր

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Crocus City Hall-ում կայանալիք համերգից առաջ առնվազն 3 մարդ՝ ավտոմատ զենքերով և կամուֆլյաժ հագած, մտել են դահլիճ և անկանոն կրակ բացել։

 

Նախնական տվյալներով՝ հայտարարվել է, որ հարձակման հետևանքով զոհվել է 14 մարդ, հաղորդվել է, որ հարձակումից հետո շենքում պայթյուն է տեղի ունեցել, հրդեհ է բռնկվել, շենքի տանիքը փլուզվել է։

Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով շտապօգնության մեքենաներ և հատուկ ջոկատայիններ, ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել «ամբողջ աշխարհին դատապարտել Մոսկվայի «ահաբեկչական գործողությունը»։

 

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ որոշել է չեղարկել այս շաբաթավերջին Մոսկվայում բոլոր մարզական, մշակութային և այլ հանրային միջոցառումները։



Այս թեմայով լուրեր