Վաշինգտոնում զինված հարձակման հետևանքով զոհվել է 2 և վիրավորվել 5 մարդ

Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) մայրաքաղաք Վաշինգտոնում զինված հարձակման հետևանքով զոհվել է 2 և վիրավորվել 5 մարդ։

2116573
Վաշինգտոնում զինված հարձակման հետևանքով զոհվել է 2 և վիրավորվել 5 մարդ

Մետրոպոլիտենի ոստիկանության վարչության պետ Ջեֆրի Քերոլը հայտնել է, որ Վաշինգտոնի հյուսիս-արևմուտքում հրաձգություն է տեղի ունեցել։

Քերոլը հայտնել է, որ 2 մարդ մահացել է դեպքի վայրում, իսկ 5 վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։

Ջեֆրի Քերոլը նշել է, որ կասկածյալին դեռ չեն բռնել։

Անցյալ տարի Վաշինգտոնում սպանություններն աճել են 35 տոկոսով, իսկ մեքենաների գողությունները կրկնապատկվել են։

Վաշինգտոնի տեղական իշխանությունները հունվարին ընդունել են հանրային անվտանգության օրենք, որի նպատակն է նվազեցնել հանցավորության մակարդակը:



Այս թեմայով լուրեր