Բանգլադեշում բռնկված հրդեհի հետևանքով 43 մարդ է զոհվել

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 43 մարդ է զոհվել։

2109454
Բանգլադեշում բռնկված հրդեհի հետևանքով 43 մարդ է զոհվել

Առողջապահության նախարար Սամանտա Լալ Սենը հայտարարել է, որ Դաքքայի 6-հարկանի շենքում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 43 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ։

Նախարար Սենը հայտարարել է, որ հրշեջները շարունակում են փրկարարական աշխատանքները, իսկ տուժածներին օգնություն է ցուցաբերվում։

Հրշեջները նշել են, որ հրդեհը բռնկվել է շենքի առաջին հարկում գտնվող ռեստորանում, և որ հրդեհի հետևանքով բազմաթիվ մարդիկ մնացել են թակարդում։

Փրկարարները հայտնել են, որ շենքից դուրս են բերել 75 մարդ, որոնցից 42-ը անգիտակից վիճակում են եղել։



Այս թեմայով լուրեր