Բուրկինա Ֆասոյում եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհվել է 15 մարդ

Աֆրիկյան երկրներից մեկում՝ Բուրկինա Ֆասոյում, կիրակնօրյա պատարագի ժամանակ եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհվել է 15 մարդ։

2107199
Բուրկինա Ֆասոյում եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհվել է 15 մարդ

Դորի կաթոլիկ եկեղեցու գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ Սահել շրջանի Սենո նահանգի Էսականե գյուղի եկեղեցում կիրակնօրյա պատարագի ժամանակ անհայտ զինված անձինք հարձակում են իրականացրել։

Հայտարարության մեջ նշվում է, որ հարձակման հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 2 մարդ։

Բուրկինա Ֆասոյում 2015 թվականին բռնկված անվտանգության ճգնաժամի հետևանքով ավելի քան 2 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տները։ Կառավարության տվյալներով՝ այդ մարդկանցից միայն 120 հազարն է կարողացել տուն վերադառնալ։

Վարչապետ Ապոլիներ Յոահիմսոն Կելեմ դե Տամբելան անցյալ տարի իր ելույթում ասել էր, որ երկրի տարածքի 65 տոկոսը գտնվում է պետական ​​վերահսկողության տակ։



Այս թեմայով լուրեր