Սթոլթենբերգը հայտարարել է, որ աջակցում է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ մաս դառնալուն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ աջակցում է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության (ԵՄ) մաս դառնալուն։

2105765
Սթոլթենբերգը հայտարարել է, որ աջակցում է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ մաս դառնալուն

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Յենս Ստոլտենբերգը հանդիպել է Վրաստանի նոր վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Սթոլթենբերգը հայտարարել է, որ աջակցում է ՆԱՏՕ-ի գործընկեր Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ընդգծել, որ Ռուսաստանի կողմից օկուպացված շրջանների անեքսիայի որոշումը անընդունելի է։

Նշելով, որ իրենք կքննարկեն, թե ինչպես կարելի է ավելի զարգացնել Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերությունը, Սթոլթենբերգն ասել է. «Մենք ցանկանում ենք տեսնել, որ Վրաստանը շարժվում է դեպի եվրաատլանտյան ընտանիքին լիարժեք անդամակցություն և դեպի ավելի մեծ ժողովրդավարություն և բարգավաճում»:

Կոբախիձեն նաև ասել է, որ պարտականությունները ստանձնելուց հետո իր առաջին արտասահմանյան այցը եղել է Բրյուսել, ԵՄ և ՆԱՏՕ՝ արտացոլելով իր երկիրը խնդրո առարկա «ընտանիքի» մաս դարձնելու իր կամքը։

Նշելով, որ իր երկիրը տարիների ընթացքում մասնակցել է ՆԱՏՕ-ի գլխավորած առաքելություններին և գործողություններին, Կոբախիձեն ասել է, որ դա նպաստել է ՆԱՏՕ-ի հետ իր պաշտպանունակության ներդաշնակեցմանը։

Կոբախիձեն ընդգծել է, որ իր երկրի տարածքի 20 տոկոսը օկուպացված է և կոչ է արել ՆԱՏՕ-ին և դաշնակիցներին աջակցել իր երկրին առավել քան երբևէ։

Վրաստանի վարչապետը նախորդ օրը հանդիպել էր ԵՄ խորհրդի նախագահ Չարլզ Միշելի, արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի և ԵՄ հանձնաժողովի անդամ, հարեւանության և ընդլայնման հարցերով պատասխանատու Օլիվեր Վարհելիի հետ։

Վրաստանը դեկտեմբերին ստացել է ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ։



Այս թեմայով լուրեր