Մակրոնը հայտարարել է, որ շարունակելու են աջակցել Հայաստանին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իրենք շարունակելու են աջակցել Հայաստանին և զինամթերքով աջակցություն ցուցաբերել այս երկրին «պատասխանատվության ոգով և առանց լարվածության սրման ցանկության»։

2105828
Մակրոնը հայտարարել է, որ շարունակելու են աջակցել Հայաստանին

Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում հյուրընկալել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Հանդիպումից առաջ երկու երկրների ղեկավարները հանդես են եկել մամուլի համատեղ հայտարարությամբ։ Այստեղ իր ելույթում ասել է․

«Դուք կարող եք ապավինել Ֆրանսիայի աջակցությանը Հայաստանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական կուրսին և խաղաղության հիմնարար ցանկությանը»։ Մակրոնն ասել է, որ գնահատում է Նիկոլ Փաշինյանին խաղաղության ձգտումը շարունակելու «վճռականության և քաջության համար»։

Մակրոնը պնդում էր, որ Ադրբեջանը պետք է լուծի «բոլոր անորոշությունները»՝ կապված Հայաստանի տարածքային ամբողջականության հարգման հետ, և ասաց, որ սահմանների գծման վրա «բարի կամքով» աշխատելն անհրաժեշտ է զորքերը այնտեղից դուրս բերելու համար։

Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է, որ իրենք շարունակելու են աջակցել Հայաստանին զարգացնելու իր ռազմավարական ենթակառուցվածքները և ռազմական տեխնիկա տրամադրել այս երկրին «պատասխանատվության ոգով, առանց լարվածության սրման ցանկության»։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկու երկրների հարաբերությունները միայն պատմական ու տնտեսական չեն, դրանք կապված են «ավելի խոր զգացմունքային կապերով»։

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Մակրոնին հարաբերությունների խորացման և ամրապնդման ուղղությամբ կատարած քայլերի համար և պնդել, որ Ֆրանսիայի օգնությամբ իր երկրի պաշտպանունակության ամրապնդումը չպետք է անհանգստացնի, և որ իրենց նպատակը տարածաշրջանում «հավասարակշռություն հաստատելն է»։



Այս թեմայով լուրեր