ՄԱԿ․ ԴԱԻՇ-ը շարունակում է սպառնալ միջազգային խաղաղությանը

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հայտնել է, որ ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունը շարունակում է սպառնալ միջազգային խաղաղությանը և անվտանգությանը։

2103036
ՄԱԿ․ ԴԱԻՇ-ը շարունակում է սպառնալ միջազգային խաղաղությանը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նիստ է տեղի ունեցել՝ նվիրված ԴԱԵՇ-ի վերջին զեկույցին, որը պատրաստվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից։

Այստեղ ելույթ ունենալով ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակի գլխավոր քարտուղարի տեղակալ Վլադիմիր Վորոնկովն ասել է, որ կազմակերպության գործառնական կարողությունները սահմանափակվել են անդամ երկրների զգալի առաջընթացի շնորհիվ։

Նշելով, որ ԴԱԻՇ-ի ներսում խնդիրներ կան՝ Վորոնկովը հայտարարել է, որ կազմակերպության ֆինանսավորման հետ անդամ երկրների պայքարը տվել է կոնկրետ արդյունքներ։

Վորոնկովը հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի ֆինանսական պահուստները, որոնք նախկինում արտահայտված էին հարյուրավոր միլիոններով, գնահատվում է, որ նվազել են մինչև 10-ից 25 միլիոն դոլար։

Ընդգծելով, որ չնայած այս զգալի առաջընթացին, կազմակերպությունը դեռ սպառնում է միջազգային խաղաղությանը և անվտանգությանը ոչ միայն հակամարտությունների գոտիներում, այլև ընդհանրապես՝ Վլադիմիր Վորոնկովը նշել է, որ ահաբեկչական կազմակերպությունը շարունակում է տարբեր երկրներում հարձակվելու իր մտադրությունը։



Այս թեմայով լուրեր