Սալիվան․ ԱՄՆ-ը նոր հարձակումներ է ծրագրում Մերձավոր Արևելքում

Միացյալ Նահանգների (ԱՄՆ) ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ իրենք նոր հարձակումներ են ծրագրում Մերձավոր Արևելքում Իրանի կողմից աջակցվող խմբավորումների վրա։

2097370
Սալիվան․ ԱՄՆ-ը նոր հարձակումներ է ծրագրում Մերձավոր Արևելքում

 

Անցած գիշեր Եմենում հութիների դեմ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի իրականացրած ավիահարվածներից հետո հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Սալիվանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նոր հարձակումներ է ծրագրում Մերձավոր Արևելքում Իրանի կողմից աջակցվող խմբավորումների վրա ու ասեց․

«Մտադիր ենք լրացուցիչ հարվածներ և լրացուցիչ գործողություններ իրականացնել՝ շարունակելու հստակ ուղերձ հղել, որ երբ մեր ուժերը հարձակվեն, երբ մեր ժողովուրդը սպանվի, Միացյալ Նահանգները կպատասխանի»։

Նշելով, որ երեկ երեկոյան հարձակումը ոչ թե վերջն էր, այլ ԱՄՆ պատասխանի սկիզբը, Սալիվանն ասաց. «Ես սա չեմ սահմանում որպես անժամկետ ռազմական գործողություն»։

ԱՄՆ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ անցած գիշեր Եմենի 13 շրջաններում հարձակումներ են իրականացվել 36 կետերի վրա։



Այս թեմայով լուրեր