Բրազիլիայում հորդառատ անձրեւների պատճառով 11 մարդ է մահացել, 2 մարդ անհետ կորել

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում հորդառատ անձրեւների պատճառով 11 մարդ է մահացել, 2 մարդ անհետ կորել։

2089110
Բրազիլիայում հորդառատ անձրեւների պատճառով 11 մարդ է մահացել, 2 մարդ անհետ կորել

 

Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետ Էդուարդո Պաեսը հայտարարել է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, և որ իրենք քաղաքում «արտակարգ իրավիճակ» են հայտարարել։

Առայժմ հորդառատ անձրևների հետևանքով մահացել է 11 մարդ, 2 մարդ անհետ կորել է։

Իշխանություններն ընդգծել են, որ մեկ օրում 1 ամսվա անձրև է տեղացել, և հայտարարել են, որ տասնյակ տներ հեղեղվել են և փորձում են սնունդ մատակարարել կարիքավոր մարդկանց։

Ըստ օդերեւութաբանական տվյալների՝ քաղաքի արեւելյան հատվածներում հորդառատ անձրեւները որոշ ժամանակ կշարունակվեն։



Այս թեմայով լուրեր