ԱՄՆ հարվածել է Քաթայբ Հեզբոլլահ կազմակերպության օբյեկտներին

Ամերիկայի Միացյալ Նահանգները (ԱՄՆ) հայտարարել է, որ հարվածել է Քաթայբ Հեզբոլլահ կազմակերպության օբյեկտներին, որը հարձակվել է Իրաքում իր ռազմաբազայի վրա։

2080742
ԱՄՆ հարվածել է Քաթայբ Հեզբոլլահ կազմակերպության օբյեկտներին

Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում է, որ Իրաքում ամերիկյան բազայի վրա իրանամետ «Քաթայբ Հեզբոլլահ» կազմակերպության կողմից իրականացված անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հարձակման հետևանքով վիրավորվել է 3 ամերիկացի զինվոր։

Նշվել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանով ԱՄՆ բանակը հարձակվել է Իրաքում Քաթայբ Հեզբոլլահ կազմակերպությանը պատկանող 3 օբյեկտների վրա։

Երեկ Էրբիլում անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ի գլխավորած հակաԴԱԵՇ կոալիցիայի բազան, իսկ Էրբիլի քաղաքացիական օդանավակայանում թռիչքները դադարեցվել են։

Մյուս կողմից Իրաքի Shafaak News տեղական լրատվամիջոցում հրապարակված լուրերում ասվում է, որ Բաբիլ նահանգում Հաշդ ալ-Շաաբիի դիրքերի վրա ամերիկյան ուժերի հարձակման հետևանքով վիրավորվել են Հաշդ ալ-Շաաբիի 20 անդամներ։


Պիտակներ: #հարված , #Իրաք , #ԱՄՆ

Այս թեմայով լուրեր