ԱՄՆ-ը ողջունեց Էրդողանի և Միցոտակիսի հանդիպումը

Ամերիկայի Միացյալ Նահանգները (ԱՄՆ) հայտարարել է, որ ողջունում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը։

2074126
ԱՄՆ-ը ողջունեց Էրդողանի և Միցոտակիսի հանդիպումը

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի հայտարարության մեջ ասվում է.

«ԱՄՆ-ը մեծ հաճույքով ողջունեց Թուրքիայի նախագահ Էրդողանի և Հունաստանի վարչապետ Միցոտակիսի հանդիպումը»։

Հայտարարության մեջ ասվում է.

«ԱՄՆ-ն աջակցում է բոլոր մակարդակներով երկկողմ բանակցություններին, որպեսզի Հունաստանն ու Թուրքիան միասին աշխատեն տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և բարգավաճման համար»:

Նախագահ Էրդողանը երեկ այցելել է Աթենք և Միցոտակիսի հետ համաձայնագրեր ստորագրել Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի շրջանակներում։

Երկու երկրների ղեկավարները համատեղ մամուլի ասուլիսում երկխոսությունն ու համագործակցությունն առաջ մղելու ուղերձ են տվել։



Այս թեմայով լուրեր