Քրիսթերսոն․ Չեմ կարող խոստանալ, որ մեր անդամակցությունը ՆԱՏՕ-ին կհաստատվի հոկտեմբերին

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը հայտարարել է, որ չի կարող հստակ ասել, որ իր երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը կհաստատվի Թուրքիայի Խորհրդարանի կողմից այս ամիս։

2045950
Քրիսթերսոն․ Չեմ կարող խոստանալ, որ մեր անդամակցությունը ՆԱՏՕ-ին կհաստատվի հոկտեմբերին

Շվեդական մամուլին հայտարարություն անելով իր երկրի ՆԱՏՕ-ին դիմելու մասին՝ Քրիսթերսոնը հայտարարել է, որ Թուրքիան կորոշի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։

Քրիսթերսոնն ասել է. «Ես չեմ կարող խոստանալ, որ մեր անդամակցությունը ՆԱՏՕ-ին կհաստատվի հոկտեմբերին, այս որոշումը պատկանում է Թուրքիային, Թուրքիան ինքն է որոշումներ կայացնում»։

Նշելով, որ իրենք համաձայնել են, որ Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության հաստատման գործընթացը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի բացումից հետո «հնարավորինս շուտ» կուղարկվի խորհրդարան, Քրիստերսոնն ասել է.

«Բոլորը դա մեկնաբանում են այնպես, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կհաստատվի խորհրդարանի բացումից հետո: Խորհրդարանն այժմ բացվել է: Կարծում եմ, որ ժամանակն է, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հաստատվի»:



Այս թեմայով լուրեր