Ալիևն ու Փաշինյանը  կհանդիպեն Գրանադայում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ակնկալվում է հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում, որտեղ տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի 3-րդ հանդիպումը։

2045396
Ալիևն ու Փաշինյանը  կհանդիպեն Գրանադայում

Ադրբեջանն ու Հայաստանը կկազմեն Գրանադայում կայանալիք ԱՍՏ 3-րդ հանդիպման օրակարգային հիմնական կետերից մեկը, որը կհյուրընկալի Եվրամիությունում (ԵՄ) ժամանակավոր նախագահող Իսպանիան։

Իսպանիայի վարչապետի և ԵՄ-ի ժամանակավոր նախագահության համակարգման գրասենյակի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ ակնկալվում է, որ Ալիև ու Փաշինյանի կատարած հանդիպմանը կմասնակցեն Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Նույն աղբյուրները պնդում էին, որ ԵՄ-ն «չի ցանկանում միջնորդ լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրների լուծման գործում, այլ միայն ցանկանում է նպաստել մշտական, արդար խաղաղությանը, որը պաշտպանում է ազգային ինքնիշխանությունը և կհամապատասխանի միջազգային իրավունքին»:



Այս թեմայով լուրեր