Լավրով․ ԱՄՆ Եփրատ գետից արևելք ստեղծել է քրդական կիսապետություն

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները (ԱՄՆ) «Եփրատ գետից արևելք ստեղծել է քրդական կիսապետություն և մաքսանենգ ճանապարհով տեղափոխել սիրիական նավթ ու հացահատիկ»։

2042766
Լավրով․ ԱՄՆ Եփրատ գետից արևելք ստեղծել է քրդական կիսապետություն

Լավրովը խոսել է Թունիսի արտգործնախարար Նաբիլ Ամմարի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

Հիշեցնելով, որ Աստանայի ֆորմատի շրջանակներում իրենք աշխատում են Թուրքիայի և Իրանի հետ սիրիական հարցով, Լավրովը հայտարարել է, որ Սիրիայի տնտեսությունում լուրջ խնդիրները շարունակվում են Արևմուտքի պատժամիջոցների պատճառով։

Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ի գործողությունները Եփրատ գետի արևելքում նույնպես բացասաբար են ազդել տնտեսության վրա։

Լավրովն ասել է․

«Այստեղ ԱՄՆ-ը մաքսանենգ ճանապարհով տեղափոխում է սիրիական նավթ և սիրիական հացահատիկ՝ ըստ էության ստեղծելով քրդական կիսապետություն»:


Պիտակներ: #Եփրատ , #ԱՄՆ , #Լավրով

Այս թեմայով լուրեր