ՌԴ պաշտպանության նախարարություն․ Խափանվել է ԱԹՍ-ներով հարձակման փորձ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Բելգորոդի և Կուրսկի շրջանների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) հարձակման փորձ է խափանվել։

2042183
ՌԴ պաշտպանության նախարարություն․ Խափանվել է ԱԹՍ-ներով հարձակման փորձ
rusya karadeniz filosu komutani viktor sokolov.jpg
ukrayna odessa izmail limani.jpg

Նախարարության գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ Ուկրաինան գիշերը անօդաչու թռչող սարքերով փորձել է հարձակվել Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտների վրա։

Հայտարարության մեջ նշվում է, որ Բելգորոդի շրջանի վրայով ոչնչացվել է ուկրաինական 7, իսկ Կուրսկի շրջանի օդային տարածքում՝ 4 անօդաչու թռչող սարք։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության գրավոր հայտարարության մեջ նշվում էր, որ Ռուսաստանը գիշերը «Շահեդ» տիպի անօդաչու թռչող սարքերով հարձակում է սկսել Ուկրաինայի տարածքի վրա։

Հայտարարության մեջ նշվում է, որ ռուսական բանակը հարավարևելյան ուղղությամբ գործարկել է 38 անօդաչու թռչող սարք ու ասվեց․

Ոչնչացվել է 26 «Շահեդ» անօդաչու թռչող սարք»։

Օդեսայի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը սոցցանցում իր գրառման մեջ նույնպես նշել է, որ Ռուսաստանը գիշերը 2 ժամ անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Օդեսայի վրա։

Կիպերը նշել է, որ անօդաչու թռչող սարքերի մեծ մասը խոցվել է ու ասեց․

«Ցավոք, Իզմայիլ թաղամասում հարված է հասցվել նավահանգստային ենթակառուցվածքին, 2 մարդ վիրավորվել է»։

Քիփերը նշել է, որ հարձակման հետևանքով վնասվել են անցակետի շենքը և պահեստները, հրդեհվել է մոտավորապես 30 բեռնատար և 6 կցասայլ, և կրակը մարվել է։

Մինչդեռ Ուկրաինան հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ին Սևաստոպոլում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի շտաբի վրա կրակոցների հետևանքով մահացել է ռուս հրամանատար Վիկտոր Սոկոլովը։

2022 թվականի փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման տվեց ներխուժել Ուկրաինա, այդպիսով սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը։

Պուտինը հայտարարել է, որ նպատակ ունի ապառազմականացնել և ապանացիստականացնել երկիրը, որպեսզի կանխի Կիևի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և այն պահի Ռուսաստանի ազդեցության գոտում:



Այս թեմայով լուրեր