Մոսկվան կրկին հայտնվել է անօդաչու թռչող սարքերի թիրախում

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան կրկին հայտնվել է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) թիրախում։

2028069
Մոսկվան կրկին հայտնվել է անօդաչու թռչող սարքերի թիրախում

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինան 3 անօդաչու թռչող սարքերով փորձել է հարձակվել մայրաքաղաք Մոսկվայի վրա։

Հայտարարվել է, որ Մոսկվայի կենտրոնում 1 անօդաչու թռչող սարքը բախվել է կառուցվող շենքին՝ պատճառելով վնաս։ Հայտարարվել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերով 2 անօդաչու թռչող սարք է խոցվել։

Մոսկվայի օդանավակայաններում թռիչքները դադարեցվել են անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո։

 

Ուկրաինան, մյուս կողմից, հայտարարեց, որ Ռուսաստանից հետ է վերցրել երկրի հարավ-արևելքում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող Ռոբոտինե գյուղը։ Ուկրաինացի զինվորներին գյուղում դիմավորել են ուրախության արցունքներով։

Մյուս կողմից պնդում են, որ ուկրաինական բանակի առաջխաղացումը արեւելքում կանգ է առել։ Ռուսաստանի հարձակումները շարունակվում են Կուպյանսկի ուղղությամբ, որը Ուկրաինայում բուռն բախումների թատերաբեմ է։ Ուկրաինայի կառավարությունը որոշում է կայացրել Կուպյանսկում խաղաղ բնակիչներին տարհանել անվտանգ տարածքներ։

Արեւմտյան մամուլում լուրեր կան, որ Ռուսաստանը սեպտեմբերին կավելացնի հարձակումները։

2022 թվականի փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման տվեց ներխուժել Ուկրաինա, այդպիսով սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը։

Պուտինն ասել է, որ նպատակ ունի ապառազմականացնել և ապանացիստականացնել երկիրը, որպեսզի կանխի Կիևի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և այն պահի Ռուսաստանի ազդեցության գոտում



Այս թեմայով լուրեր