Բայդեն․ Հավայան կղզիներում բռնկված հրդեհները ամենամահաբեր անտառային հրդեհներն են

Միացյալ Նահանգների (ԱՄՆ) նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Հավայան կղզիներում բռնկված անտառային հրդեհներն իր երկրում վերջին ավելի քան 100 տարվա ընթացքում ամենամահաբեր անտառային հրդեհներն են, և ասել է, որ ինքը կայցելի նահանգ որքան հնարավոր է շուտ։

2025177
Բայդեն․ Հավայան կղզիներում բռնկված հրդեհները ամենամահաբեր անտառային հրդեհներն են

Ելույթ ունենալով Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքում՝ Բայդենը հայտարարեց, որ Հավայան կղզիներում բռնկված անտառային հրդեհները «ամենամահաբեր անտառային հրդեհներն են վերջին մեկ դարից ավելի» Միացյալ Նահանգներում՝ մատնանշելով դրա պատճառած վնասը և մահերի մեծ թիվը։

Բայդենն ասաց․ «Ես ու կինս Ջիլը կգնանք Հավայան կղզիներ որքան հնարավոր է շուտ ու նշել է, որ այդ հարցը քննարկել են նահանգի նահանգապետի հետ։

Հայտարարելով, որ հրդեհների հետևանքով տեղահանվածներին կվճարվի մեկ տնային տնտեսության համար 700 դոլար միանվագ վճար՝ Բայդենը նաև խոսեց աղետից տուժածների համար Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության (FEMA) աշխատանքի մասին։



Այս թեմայով լուրեր