Հրդեհ իտալական Սարդինիա կղզում

Հաղորդվում է, որ Իտալիայի արևմուտքում գտնվող Սարդինիա կղզում չոր, շոգ և քամոտ եղանակի պատճառով բռնկված ավելի քան 40 հրդեհներին արձագանքելու ջանքերը շարունակվում են։

2021300
Հրդեհ իտալական Սարդինիա կղզում

Պոսադայում՝ Նուորո նահանգում, որն ամենաշատն է տուժել կղզու հյուսիսում բռնկված հրդեհներից, իշխանությունները հրամայել են տարհանել մոտ 600 մարդու։

Իշխանությունները նաև նշել են, որ գնահատվում է հավանականությունը, որ հրդեհների մի մասը կարող է բռնկվել հրկիզման միջոցով:

Սարդինիայի ինքնավար վարչակազմի նախագահ Քրիստիան Սոլինասը հայտնել է, որ ինքը հանձնարարել է քաղաքացիական պաշտպանության ծառայություններին ուժեղացնել օդից կրակի դեմ պայքարելու իրենց կարողությունը։



Այս թեմայով լուրեր