Նիգերում զոհվել է 5 մարդ

Նիգերի հարավ-արևմուտքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է հինգ մարդ։

2012220
Նիգերում զոհվել է 5 մարդ

Ըստ բանակի գրավոր հայտարարության՝ անհայտ զինված անձինք Թիլաբերի շրջանում թիրախ են դարձրել ոստիկանական մեքենան, որն ուղեկցում էր ավտոշարասյունը:

Միջադեպի հետևանքով զոհվել է 4 քաղաքացի և 1 ոստիկան, վիրավորվել՝ 19 մարդ։

Թիլաբերին գտնվում է Նիգերի, Մալիի և Բուրկինա Ֆասոյի միջև ընդհանուր սահմանային գծում, որը հայտնի է որպես «3 երկրի սահման»:

Այս սահմանային գիծը հաճախակի է ենթարկվում ահաբեկչական խմբավորումների՝ կապված Ալ Քաիդայի և ԴԱԻՇ-ի հետ:

 

Մինչ Նիգերիայից մոտ 12 հազար զինվորներ մասնակցում են հակաահաբեկչական գործողություններին, նրանց գրեթե կեսը գտնվում է Մալիի և Բուրկինա Ֆասոյի 1400 կիլոմետր երկարությամբ սահմանին։



Այս թեմայով լուրեր