Բայդենն ու Քրիստերսոնի հանդիպել են Սպիտակ տանը

Սպիտակ տնից գրավոր հայտարարություն է արվել մայրաքաղաք Վաշինգտոնում Բայդենի ու Քրիսթերսոնի հանդիպման վերաբերյալ։

2007711
Բայդենն ու Քրիստերսոնի հանդիպել են Սպիտակ տանը

Միացյալ Նահանգների (ԱՄՆ) նախագահ Ջո Բայդենը և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը քննարկել են երկու երկրների միջև պաշտպանական համագործակցության խորացումը, ներառյալ ԱՄՆ-Շվեդիա պաշտպանական համագործակցության նոր համաձայնագիրը և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

Սպիտակ տնից գրավոր հայտարարություն է արվել մայրաքաղաք Վաշինգտոնում Բայդենի ու Քրիսթերսոնի հանդիպման վերաբերյալ։

Հայտարարության համաձայն՝ առաջնորդները քննարկել են Ուկրաինային աջակցելու և Չինաստանի դեմ անդրատլանտյան ջանքերը համակարգելու իրենց հանձնառությունը։

Բայդենն ու Քրիսթերսոնը քննարկել են նաև երկու երկրների միջև պաշտպանական համագործակցության խորացումը, այդ թվում՝ ԱՄՆ-Շվեդիայի պաշտպանության ոլորտում համագործակցության նոր համաձայնագրի ուղղությամբ առաջընթացը։

Հանդիպման ընթացքում Բայդենը բարձր է գնահատել Շվեդիայի ներդրումը տարածաշրջանային անվտանգության մեջ և ընդգծել նրա հանձնառությունը հնարավորինս շուտ անդամակցել ՆԱՏՕ-ին։

Ղեկավարների հանդիպմանը քննարկվել են նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և հեռահաղորդակցության ոլորտում համագործակցությունը։



Այս թեմայով լուրեր