Նիգերիայում մարդատար նավակի խորտակման հետեւանքով 8 մարդ է զոհվել

Համաձայն ազգային լրատվամիջոցների՝ ուղևորներ տեղափոխող նավը խորտակվել է Զամֆարա նահանգի Գուսաու շրջանի գետում՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։

1984104
Նիգերիայում մարդատար նավակի խորտակման հետեւանքով 8 մարդ է զոհվել

Վթարի հետևանքով, ըստ առաջին պարզաբանումների, զոհվել է 8 մարդ, շատերն անհետացել են։

Անհետացածներին գտնելու համար ձեռնարկվել են որոնողափրկարարական աշխատանքներ։

Նիգերիայում անձրևների սեզոնին ժամանակ առ ժամանակ գետերում նավակների աղետներ են տեղի ունենում։


Պիտակներ: #զոհեր , #նավ , #Նիգերիա

Այս թեմայով լուրեր