Ռուս-ուկրաինական պատերազմին լուծում են որոնում

Ռուս-ուկրաինական պատերազմին լուծում են որոնում. Այս առումով հաճախակի առաջ մղվող երկիրը Թյուրքիյեն է։

1972928
Ռուս-ուկրաինական պատերազմին լուծում են որոնում

Համաձայն է Ավստրիայի նախկին արտգործնախարար Կարին Կնայսլը։

Նշելով, որ Շվեյցարիան և Ավստրիան այժմ կորցրել են իրենց չեզոքությունը, Կնայսլն ասել է.

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր խաղաղ բանակցությունները, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն Թյուրքիյեյում»։

Արեւելյան Ուկրաինան շուրջ 14 ամիս կրակի տակ է. Ռուսաստանը փորձում է վերահսկողություն պահպանել ապօրինի բռնակցված տարածքների նկատմամբ։

Միւս կողմէ, երկու երկիրներուն միջեւ տեղի ունեցաւ գերի զինուորներու փոխանակում։ Ազատ են արձակվել 106 ռուս զինվորական և 100 ուկրաինացի զինծառայող։ Նշվում էր, որ Խերսոն են բերվել Ռուսաստանի կողմից ապօրինաբար ձերբակալված ուկրաինացի 24 երեխա։

Ռուսաստանում կալանավորված ամերիկացի թղթակցի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև ԱՄՆ-ն։ «Քարտուղար Անտոնի Բլինկենը որոշել է, որ Էվան Գերշկովիչն անարդարացիորեն ձերբակալվել է Ռուսաստանի կողմից»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի գրավոր հայտարարության մեջ։

Հետաքրքիր ելք եկավ Մինսկի հետ, որը սերտ հարաբերություններ ունի Մոսկվայի հետ։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հնարավոր սպառնալիքներին։ Նա Ռուսաստանից երաշխիքներ է խնդրել Բելառուսի տարածքին սպառնացող վտանգների դեմ։

Լուկաշենկոն ասել է․

«Նման իրավիճակում դուք պետք է պաշտպանեք Բելառուսին այնպես, կարծես դա ձեր սեփական հողն է»։

 

 



Այս թեմայով լուրեր