Գնացքի վթար Հոլանդիայում՝ մեկ մարդ է զոհվել, 30-ը՝ ծանր վիրավորվել

Նիդեռլանդների հարավում մարդատար գնացքը ռելսերից դուրս է եկել բեռնատար գնացքի հետ բախվելուց հետո։ Վթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 30-ը՝ ծանր վիրավորվել։

1969388
Գնացքի վթար Հոլանդիայում՝ մեկ մարդ է զոհվել, 30-ը՝ ծանր վիրավորվել

 

Վթարից հետո մի քանի շտապ օգնության խմբեր են ուղղվել դեպի Վորշոտեն քաղաք՝ Հաագայի և Ամստերդամի միջև ընկած գյուղ:

Հոլանդական երկաթուղիները (NS) հայտնել են, որ գնացքում եղել է 50 ուղևոր:

Բախումից հետո մարդատար գնացքի առջևի վագոնը դուրս է եկել ռելսերից, և հրդեհ է բռնկվել հետևի վագոնում։

Վթարից հետո գնացքների երթուղիները Լեյդենի և Հաագայի միջև չեղարկվել են։

Հաղորդվում է, որ տուժածներից մի քանիսին օգնություն է ցուցաբերվել դեպքի վայրում, իսկ մյուսները տեղափոխվել են հիվանդանոց։

 



Այս թեմայով լուրեր