Բայդեն․ կողմերը պետք է շտապ համագործակցեն կայունությունն ապահովելու համար

Միացյալ Նահանգների (ԱՄՆ) նախագահ Ջո Բայդենը ողջունել է Իսրայելի, Պաղեստինի, Եգիպտոսի, Հորդանանի և ԱՄՆ պաշտոնյաների հանդիպումը Եգիպտոսի Շարմ ալ-Շեյխ քաղաքում՝ Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտությունները նվազեցնելու նպատակով։

1962043
Բայդեն․ կողմերը պետք է շտապ համագործակցեն կայունությունն ապահովելու համար

Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հայտնում է Սպիտակ տունը։

Հայտարարության համաձայն՝ Բայդենն ընդգծել է, որ կողմերը պետք է շտապ համագործակցեն անվտանգության համակարգումը մեծացնելու, բոլոր հարձակումները դատապարտելու և երկու պետությունների լուծման կայունությունն ապահովելու համար։

Բայդենը Նեթանյահուին ասել է, որ ժողովրդավարական արժեքները ԱՄՆ-իսրայելական հարաբերությունների կարևոր տարրն են, և որ ժողովրդավարական հասարակություններն ամրապնդվում են իրական հավասարակշռությամբ և վերահսկողությամբ, և որ հիմնարար փոփոխությունները պետք է կատարվեն լայն ժողովրդական աջակցությամբ:

Բայդենը նաև իր աջակցությունն է հայտնել այս հիմնարար սկզբունքներին համապատասխան Իսրայելում առաջարկվող դատաիրավական բարեփոխումների շուրջ կոնսենսուսի հասնելու ջանքերին։

Բայդենը վերահաստատել է իր հավատարմությունը Իսրայելի անվտանգությանը և ազգային անվտանգության թիմերի համագործակցությանը Իրանի բոլոր սպառնալիքների դեմ: Երկու ղեկավարները նաև պայմանավորվել են կանոնավոր կապ պահպանել առաջիկա շաբաթների ընթացքում:

Եգիպտոսի, Պաղեստինի, Իսրայելի, Հորդանանի և Միացյալ Նահանգների քաղաքական և անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել են Շարմ էլ-Շեյխում:

Իսրայելա-պաղեստինյան լարվածության թուլացման նպատակով կազմակերպված անվտանգության գագաթնաժողովում ընդգծվել է պաղեստինյան տարածքներում խաղաղության պահպանման անհրաժեշտությունը։

 

 



Այս թեմայով լուրեր